21357 դիտում
01:57 03-07-2016
Եվրո-2016. Գերմանիան ֆանտաստիկ կերպով հաղթեց Իտալիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ. տեսանյութ
Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականը հաղթեց Իտալիայի հավաքականի:
Այս հանդիպումը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում, քանի որ երկու թիմն էլ մրցաշարի անցած խաղերում հիանալի տպավորություն էին թողել: Ցավոք, այս անգամ սպասելիքները չարդարացան. մենք ականատես եղանք բավական ձանձրալի խաղի, որտեղ երկու հավաքականներն էլ չափազանց զգուշավոր խաղաոճ էին ընտրել` նվազագույն գոլային պահերով և հուսալի խաղով պաշտպանությունում:
Կարելի է ասել, որ մեքենաների փոխարեն երկու ավտոբուս տեսանք, դեռ լավ էր, որ նման խաղում երկու գոլի ականատես եղանք. 2-րդ խաղակեսում Օզիլը բացեց հաշիվը, իսկ հետո Բոատենգը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, և Բոնուչին հավասարեցրեց հաշիվը`1:1:
Դրանից հետո խաղը կարելի էր դադարեցնել և միանգամից 11 մետրանոց հարվածաշար նշանակել: Բայց դա տեղի ունեցավ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվելուց հետո:
Այս հանդիպման զարդը հենց 11 մետրանոց հարվածաշարը դարձավ: Ուղղակի թրիլերի վերածվեց այն. առաջին 5 իրացնողներից երեքական վրիպում եղավ: Դրանից հետո հաղթողը պետք է ճանաչվեր մինչև առաջին վրիպումը: Այստեղ բախտը ժպտաց Գերմանիային, որը հարվածաշարում հաղթեց 6:5 հաշվով:
Գերմանիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Իսլանդիա-Ֆրանսիա մրցավեճի հաղթողը:
[b]Եվրո-2016, ¼ եզրափակիչ
[/b]
Գերմանիա-Իտալիա, 1:1 (6:5, 11մ.)
Օզիլ, 65 – Բոնուչի, 78 (11 մ.)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4085 դիտում
18:46 16-08-2016
Ռիո-2016. Միհրան Հարությունյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
2470 դիտում
19:01 17-06-2016
Եվրո-2016. Էդերի հիանալի գոլը հաղթանակ բերեց Իտալիային. տեսանյութ
1536 դիտում
11:30 30-01-2014
Իտալիայի գավաթ. «Նապոլ»-ին հաղթեց «Լացիո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. տեսանյութ
Այս բաժնից
2302 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2965 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2476 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում