211652_close_icon
views-count3885 դիտում article-date 16:35 03-07-2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում է: Առաջին քառորդում Հայաստանի հավաքականը զիջում էր մրցակցին միայն 4 միավորով (16:20): Այնուհետ երկրորդ քառորդում Տիգրան Գյոկչյանի սաները ոչ միայն հետ բերեցին կորցրած միավորները, այլև առաջ էին հաշվի մեջ մեկ միավորով` 35:34: Երրորդ քառորդը բավականին դժվարին ստացվեց երկու թիմերի համար էլ, սակայն Հայաստանի հավաքականը շարունակում էր տիրել նախաձեռնությանը` 51:46: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 60:74 և Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը դուրս եկավ եզրափակիչ: Այս խաղում ամենաարդյունավետը Անդրե Սպայտ Մկրտչյանն էր` 24 միավոր:

Նմանատիպ նյութեր