24928 դիտում
19:04 04-07-2016
Շիրակի մարզի 46-ամյա բնակիչը, ով որպես անհայտ կորած որոնվում էր` Արթիկ քաղաքում հայտնաբերվել է կախված
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի նախկին «Ատեկայի» շինություններից մեկի տանիքում տղամարդու դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի և ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի քննիչները`բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տանիքում կախված տղամարդը հանդիսանում էր Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակիչ, 46-ամյա Արմեն Պետրոսյանը, ով այս տարվա մայիսի 25-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած, ով մայիսի 21-ին Շիրակի մարզի Նահապետավան գյուղի իր տանից դուրս էր եկել և չէր վերադարձել:
Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)