211652_close_icon
views-count19606 դիտում article-date 20:04 05-07-2016

Եվրոպայում ֆոտոլրտեսներին հաջողվել է ֆիքսել նոր Mercedes-Benz G-Wagen-ը. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Համացանցում հրապարակվել է նոր Mercedes-Benz G դասի ամենագնացի լուսանկարը: Այս մասին գրում է Motor1.com-ը: Նոր G-Wagen-ը հաջողվել է լուսանկարել ֆոտոլրտեսներին, ովքեր ֆիքսել են ամենագնացը Եվրոպայի ավտոճանապարհներից մեկում` փորձարկումների ժամանակ: Նշվում է, որ ավտոմեքենան գրեթե չի ենթարկվել փոփոխություների վերջին 38 տարվա ընթացքում, սակայն հայտնի է, որ այն 200 կգ-ով ավելի թեթև կլինի և 10 սմ-ով ավելի երկար: Աղբյուրի պնդմամբ` 9 աստիճան փոխանցման տուփով նոր Mercedes Gelandewagen-ը հագեցած կլինի բենզինի V6 շարժիչով, որը 360 ձիաուժ հզորություն կապահովի: Նոր մոդելը վաճառքում կհայտնվի 2017 թ-ի վերջին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր