38579 դիտում
18:37 06-07-2016
Երևանում «Կոկա-Կոլա»-ին պատկանող ավտոմեքենան վթարի հետևանքով կողաշրջվել է. վարորդը պնդում է, որ մեղավորը դիվանագիտական համարանիշներով մեքենան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևաում: 32-ամյա Գագիկ Հարությունյանը Սարալանջի նորակառույց ճանապարհին իր վարած Mitsubishi մակնիշի 723 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Mitsubishi-ի վարորդը պնդում էր, որ դիվանագիտական համարանիշներով ինչ-որ ավտոմեքենա վթարային իրավիճակ է է ստեղծել իր համար, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը, իսկ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Mitsubishi-ն պատկանում է «Կոկա-Կոլա» ընկերությանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5877 դիտում
09:30 17-03-2015
Խաչատուր Սուքիասյանն իրեն պատկանող սննդի օբյեկտներին արգելել է «Կոկա-կոլա» գնել և մատուցել. Ժամանակ