15179 դիտում
18:25 08-07-2016
Ինչո՞ւ է գյուղապետը գյուղացուց առանց հիմնավոր պատճառների պահանջել գումարներ և ինչո՞ւ է գյուղապետի որդին փորձել խեղդել գյուղացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում արդեն մոտ երեք տարի է` մշտական բնակություն են հաստատել Սարկոյանների ընտանիքը:
Ընտանքի հայրը՝ սիրիահայ, 58-ամյա Միշել Սարկոյանը, տունը կառուցել է դեռ ավելի վաղ, իսկ արդեն 2013 թվականից իր կնոջ և դստեր հետ ապրում է այդ տանը: Նա զբաղվում է գերմանական մեքենաների օգտագործված պահեստամասերի առք ու վաճառքով, իր «հալալ» քրտինքով գումար է վաստակում և պահում իր ընտանիքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Միշելը որոշում է տան մոտ՝ ճանապարհի եզրին, կառուցել ավտոլվացման կետ, որի մասին տեղյակ է պահում գյուղապետ Կարապետ Արթենյանին, ով իրենից որոշակի ընդմիջումներով պահանջում է ընդհանուր հաշվով 250 000 ՀՀ դրամ, որը նա ստանում է:
Այնուհետև, մոտ երեքից չորս շաբաթ առաջ, երբ Գյուղապետն այցելում է Միշելի տուն` պահանջելու հերթական գումարը, նա հրաժարվում է տալ, ավելին` գյուղապետից պահանջում է իր` 70 000 ՀՀ դրամը, որի դիմաց ավտոմեքենայի տարբեր մասեր էր տվել նրան:
[color=#EF2929]SHAMSHYAN.com [/color]-ի հետ զրույցում Միշելը հայտնեց, որ արդեն հուլիսի 3-ին գյուղապետի տղան, երեք ընկերների հետ այցելում է նրա տուն, որպեսզի տեղեկություն ստանա նրա կնոջ եղբորից, սակայն ինքը պատասխանում է` իր համար այդ մարդը մեռած է, և ոչինչ չգիտի: Այս խոսքի վրա նրանցից մեկը հարձակվում է Միշելի վրա և նրանց մի կերպ բաժանում են, իսկ երբ Միշելը գնում է տուն, նրա ետևից գալիս է գյուղապետը:
Ինչպես նշեց Միշելը «շորտիկով» և «մայկայով», գյուղապետին ոչ հարիր պահվածքով տղամարդը ասում է, որ եթե ինքը թույլ տա` իրեն այդ տղնաները կծեծեն, որը միայն իր շնորհիվ է, որ տեղի չի ունենում:
Միշելը դուրս է գալիս տանից ճշտելու իր վրա հարձակված երիտասարդի անունը, սակայն այդ պահին գյուղապետի տղան՝ Գևորգը, բռնում է նրա վիզը և սեղմում խեղդելու նպատակով: Միշելը իրեն զսպում է և հավաքվածներից մեկի շնորհիվ ետ է գալիս իր տուն: Երբ նա տանն է լինում, գյուղապետը ներս է մտնում դարպասներց և սպառնում, որ ինքը Միշելի վիզը կպոկի:
Այժմ Միշելը մտավախություն ունի, որ գյուղապետը իր խոսքին տեր կլինի և ուզում է, որ խնդրին տեղյակ լինի ողջ հանրությունը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+