1933 դիտում
13:47 09-07-2016
Տարոն Մարգարյանը հանդիպել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Գարպետյանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Գարպետյանի հետ:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է ԱՄՆ-ում, և հատկապես հայաշատ Գլենդելում քաղաքի կառավարման մարմիններում մեր հայրենակիցների ակտիվ գործունեությունը, ինչը վստահաբար նպաստում է երկկողմ կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
«Երևանն ու Գլենդելն համատեղ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներուժ ունեն: Համոզված եմ, որ Դուք ևս, շահագրգռված լինելով երկու քաղաքների կապերի ընդլայնմամբ, Ձեր անմիջական մասնակցությունը կունենաք համատեղ ծրագրերի իրագործման հարցում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընակալության և համագործակցության պատրաստակամության համար՝ Վարդան Գարպետյանը նշել է, որ, տարվա ընթացքում հաճախակի լինելով Երևանում, ամեն այցի ընթացքում նկատում ու արձանագրում է այն դրական փոփոխությունները, որոնք կատարվում են մայրաքաղաքում՝ հատկապես ընդգծելով ձևավորված անվտանգ քաղաքի մթնոլորտը, ինչը, վերջինի դիտարկմամբ, քաղաքային իշխանության հետևողական աշխատանքի արդյունք է: Քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում կարևորելով Երևանի և հայաշատ Գլենդելի ակտիվ փոխգործակցությունը՝
Վարդան Գարպետյանն իր հերթին հավելել է, որ արդեն հաջորդ տարի, ստանձնելով Գլենդելի քաղաքապետի պաշտոնը, անելու է հնարավոր կապերն էլ ավելի խորացնելու և համագործակցությունն ընդլայնելու համար:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1653 դիտում
14:35 06-08-2019
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին
1947 դիտում
22:22 07-08-2019
Բակո Սահակյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված