211652_close_icon
views-count2849 դիտում article-date 16:53 10-07-2016

Բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի երկրորդ խաղում կանանց հավաքականը մրցում էր Ուելսի թիմի հետ: Մեր ընտրանին առաջին քառորդում գերազանցեց մրցակցին 11:8 հաշվով: Երկրորդ քառորդում հավաքականը մեծացրեց առավելությունը` 33:16: Վահագն Հարությունյանի սաները առաջ էին հաշվի մեջ նաև հաջորդ երկու քառորդներում և ի վերջո հաղթեցին 70:28 հաշվով, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Աննա Ասլանյանն էր` 20 միավոր:

Նմանատիպ նյութեր