211652_close_icon
views-count1742 դիտում article-date 11:55 11-07-2016

Նյու Յորքում համերգի ժամանակ հոսպիտալացվել է հայտնի Aerosmith խմբի կիթառահարը

Հայտնի Aerosmith և Hollywood Vampires խմբի կիթառահար Ջո Փերրին Նյու Յորքում ընթացող համերգի ժամանակ վատացել է և հոսպիտակացվել: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը: Վերջինի տվյալներով՝ 65-ամյա Փերրին Բրուքլինում ելույթի ժամանակ հեռացել է բեմից և կորցրել գիտակցությունը: Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոցներից մեկը: Ամերիկյան ծանր-ռոք կատարող խումբը կազմավորվել է Բոսթոնում՝ 1970 թվականին: Այն մինչև հւիմա թողարկել է 15 ալբոմ, արժանացել է Գրեմմի մրցանակի, իսկ 2001 թվականին ընդգրկվել է Rock n Roll-իփառքի սրահում:

Նմանատիպ նյութեր