211652_close_icon
views-count56217 դիտում article-date 13:02 11-07-2016

Երևանում 32-ամյա վարորդը Prado-ով մխրճվել է կայանված «կռանի» մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Գայի պողոտայում` «քանդած» կամրջի մոտ, Երևան քաղաքի Ազատամարտիկներ 73 տան բնակիչ, 32-ամյա Արման Պողոսյանը իր վարած Toyota Prado մակնիշի 44 LO 443 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Maz մակնիշի 917 SL 62 համարանիշի վերամբարձ կռունկին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Պողոսյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հարություն Տանանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր օգտագործելով հատուկ տեխնիկա՝ նոր միայն կարողացել են վիրավորին դուրս բերել մեքենայից: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում : Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր