5734 դիտում
20:50 12-07-2016
Վերջին 11 տարվա ընթացքում Mercedes-ը առաջին անգամ գերազանցել է BMW-ին` մեքենաների վաճառքի թվով
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է BMW-ին` մեքենաների վաճառքի թվով: Այս մասին հայտնում է Bloomberg- ը:
Ընկերության նպատակն է` մինչև 2020 թ. վերականգնել առաջատարի դերը լյուքս դասի ավտոմեքենաների ոլորտում, որը կորցրել էր 11 տարի առաջ:
2016թ.-ի առաջին կիսամյակում Mercedes ավտոմեքենաների վաճառքը աճել է 12 տոկոսով և կազմել ավելի քան 1 մլն ավտոմեքենա: Նույն ժամանակահատվածում BMW ավտոմեքենաների վաճառքը աճել է 5.8 տոկոսով և կազմել 986 հազար ավտոմեքենա:
Մրցակիցների միջև տարբերութունը կազմել է 20 հազար մեքենա:
Հիշեցնենք, որ 2005 թվականից ի վեր BMW-ն առաջատար է եղել լյուքս դասի մեքենաների ոլորտում:
Նշենք նաև, որ Audi-ն նույնպես հայտարարել է առաջատար դիրքերը վերականգնելու մասին: Աղբյուրի փոխանցմամբ` այս տարվա կիսամյակում Audi ավտոմեքենաների վաճառքը աճել է 5,6 տոկոսով և կազմել 953 հազար մեքենա:
Նմանատիպ նյութեր
4473 դիտում
20:41 15-01-2016
Չնայած ճգնաժամին, Rolls-Royce-ը Ռուսաստանում վաճառքի ռեկորդ է սահմանել` վերջին 105 տարվա ընթացքում
Այս բաժնից
2818 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3970 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին