211652_close_icon
views-count2614 դիտում article-date 10:22 13-07-2016

Արթուր Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը այս տարի մարտի 18-ին հրապարակեց հոդված, դրանից տասն օր առաջ «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաև ոստիկանության գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը: Դեպքի վայրում էին նաև մարզի դատախազը, քննչական ծառայության ղեկավարը և այլ պաշտոնյաներ, սակայն հետագայում քրեական գործ հարուցվեց ոչ թե ծեծողի, այլ Արթուր Գևորգյանի դեմ, և ոստիկանին դիմադրելու համար նա կալանավորվեց: «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, սակայն, քրեական գործի ընթացքը փոխվեց, և գործն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննում են ոստիկանապետ Ազիզյանի արարքները: Իսկ Արթուրը ազատ արձակվեց: «Ժողովուրդ»-ը իր աղբյուրներից տեղեկացավ, որ շուրջ 4 ամիս տևած քննությունից հետո նախօրեին ՀՔԾ-ն որոշել է արդարացնել Արթուր Գևորգյանին և նրա դեմ հարուցված քրեական գործը կարճել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր