211652_close_icon
views-count4002 դիտում article-date 21:56 13-07-2016

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը եզրափակիչում ջախջախեց Վրաստանին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայացած բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի թիմը մրցեց Վրաստանի թիմի հետ: Ազգային թիմը առաջին քառորդում տիրեց նախաձեռնությանը և ուներ 20 միավորի առավելությունը: Երկրորդ քառորդից հետո թիմերը հանգստի գնացին 36:10 հաշվով հօգուտ Հայաստանի: Հաջորդ երկու քառորդներում` մինչև հանդիպման ավարտը, Վահագն Հարությունյանի սաները ակնհայտ առավելություն ունեին և հաղթեցին 66:32 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դիանա Ռամազյան էր`19 միավոր:

Նմանատիպ նյութեր