3036 դիտում
17:21 15-07-2016
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչութան պետը ստեփանակերտցի գործընկերների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի մանկապարտեզներ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչութան պետ Գայանե Սողոմոնյանն ու Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ստեփանակերտցի գործընկերների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հ. 2 և հ. 6 մանկապարտեզներ: Երևանցի հյուրերին փոքրիկ արցախցիները դիմավորել են համերգ- ողջույնով: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղի գործընկերների հետ քննարկել են նաև նախադպրոցական կրթությանն ու մանկապարտեզների առօրյային վերաբերող հարցեր:
Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է երևանյան մանկապարտեզների վերջին տարիների զարգացումներն ու կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման մոտեցումները: Այցի ժամանակ Ստեփանակերտի վերոնշյալ մանկապարտեզներին նվիրաբերվել են երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար նախատեսված խաղեր, գրատախտակներ, երաժշտական կենտրոն, իսկ ավարտական խմբերի սաներին` նաև պայուսակներ՝ 13 անուն գրենական պիտույքներով:
Նմանատիպ նյութեր
35787 դիտում
23:29 06-06-2017
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 2 թեկնածու կա, ովքեր դպրոցների տնօրեններ են
Այս բաժնից
727 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
925 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1690 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն