211652_close_icon
views-count9236 դիտում article-date 11:19 16-07-2016

Արթուր Աբրահամ-Թիմ-Ռոբին Լիհաուգ մենամարտը` այսօր

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) մենամարտն այսօր է՝ հուլիսի 16-ին, Բեռլինի "Մաքս Շմելինգ" մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ): Նախօրեին Բեռլինում կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76,2 կգ, Թիմ-Ռոբին Լիհաուգը՝ 76,0 կգ: Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TV-ի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը 22:50 հատվածում) եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 00:50-ի հատվածում): Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր