211652_close_icon
views-count46016 դիտում article-date 22:54 18-07-2016

Ողբերգական դեպք Երևանում․ հարազատները քաղցկեղով հիվանդ 77-ամյա ծերունուն հայտնաբերել են տանը կախված

Այսօր՝ հուլիսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 1 հասցեի շենքերից մեկի բնակարանում տղամարդու կախված դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ՝ Սերգեյ Թասալյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված բանակարանի հյուրասենյակից դեպի պատշգամբ տանող դռան փեղկին՝ կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 77-ամյա Յ․Բ․-ի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների ծերունին ունեցել է քաղցկեղ, և եղել է տանը մենակ ու այսօր հարզատները վերադառնալով տուն նրան հայտնաբերել են այդ վիճակում։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր