1379 դիտում
15:47 19-07-2016
Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը
Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կանցկացնի արդեն ավանդական դարձած «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը։
Խթանելով առողջ ապրելակերպը` այն նպատակ ունի նպաստել նաև մայրաքաղաքում և ամբողջ հանրապետությունում մարզական տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար Երևանն ավելի գրավիչ դարձնելուն` այդպիսով ամրապնդելով նաև նրանց կապը հայրենիքի հետ:
«Երևանի կիսամարաթոնը» կմեկնարկի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ին, Հանրապետության հրապարակից և կշարունակվի մինչև 13:30-ը՝ ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն: Անցնելով Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան փողոցներով՝ մրցավազքը եզրափակելով մեկնարկային վերջնագծում:
Սկսնակների համար սահմանված է 5 և 10 կմ, իսկ երեխաները մրցույթին կմասնակցեն 1 կմ վազքով: Փորձառու վազորդներն ու մարաթոնների մասնակիցներն էլ կհաղթահարեն ամբողջ` 21,1 կմ վազքուղին: Երևանի կիսամարաթոնին կկարողանա մասնակցել մինչև 3000 սիրողական ու փորձառու վազորդ: Նախատեսվում է ակտիվ մասնակցություն նաև ՌԴ-ից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այցելելով www.armeniamarathon.org կամ www.yerevan21.am կայքեր:
Վազքուղին չափագրվելու է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից, որի շնորհիվ այն կստանա միջազգային կարգավիճակ:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]
Նմանատիպ նյութեր
2390 դիտում
16:16 09-10-2017
Հոկտեմբերի15-ին մայրաքաղաքում կանցկացվի կիսամարաթոն վազքի մրցույթ
1928 դիտում
15:06 04-10-2015
Վազքի կիսամարաթոն`«Էրեբունի-Երևան 2797» -ի երթուղին սկսվեց Շահումյանի անվան հրապարակից
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»