211652_close_icon
views-count2922 դիտում article-date 13:34 21-07-2016

Վիեննայում Էրդողանին աջակցող ցույցերի համար Թուրքիայի դեսպանը կանչվել է Ավստրիայի ԱԳՆ

Ավստրիայի իշխանությունները Թուրքիայի դեսպանից պարզաբանումներ են պահանջել Վիեննայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու նպատակով ակցիա կազմակերպելու համար, հայտնել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը: ORF ռադիոկայանին տված հարցազրույցում Կուրցը նշել է, որ թուրք դեսպանը ստիպված է լինելու պարզաբանել, թե արդյո՞ք Ստամբուլը հազարավոր մարդկանց կոչ է արել Ավստրիայի մայրաքաղաքում Թուրքիայում պետական հեղաշրջման չհաջողված փորձի համար Էրդողանին աջակցություն ցուցաբերելու ակցիա անցկացնել: «Մենք ապացույցներ ունենք, որ ցույցերը կազմակերպվել են ուղիղ Թուրքիայից: Անշուշտ, դա անընդունելի է, և մենք մեր բողոքն ենք արտահայտելու»,-ասել է Կուրցը:

Նմանատիպ նյութեր