211652_close_icon
views-count73174 դիտում article-date 20:30 22-07-2016

Արտակարգ իրավիճակ Ազգային ժողովի պատգամավոր՝ Շմայս մականվամբ Առաքել Մովսիսյանի ծննդավայրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, ինչ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչները կարոտ են մնացել խմելու ջրին։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի մի քանի փողոցի բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են՝ ասելով․ «Ջրի համար կանոնավոր վճարումները կատարել ենք, սակայն չգիտես, թե ինչու մոտ մեկ ամիս է կարոտ ենք մնացել ջրի։ Ամառվա այս տապին օրերով ջուր չենք ստանում և եթե այսպես երկար շարունակվի, ապա համաճարակ է տիրելու։ Լվացքն արդեն սենյակներից չենք կարողանում դուրս հանել։ Ի՞նչ են մտածում պատկան մարմինները՝ չգիտենք։ Ամեն Աստծո օր ասում են․ էսօր կլինի, էսօր կլինի։ Լրիվ «ռսի զավտրա»։ Չգիտենք էլ ում դիմենք։ Մեր հույսը Ազգային ժողովի պատգամավոր՝ մեր համագյուղացի Առաքել Մովսիսյանն է, ով եթե ուզենա՝ խնդիրը կարճ ժամանակում կլուծի։ Ո՞վ է տեսել էս դարում անջուր նստես։ Նախկինում կանոնավոր ունեինք, բայց հետո չգիտես, թե խի՞ սենց էղավ, խի՞ պետք է լիներ։ Հուսով ենք, որ գոնե կարճ ժամանակում մեր խնդիրը կլուծվի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր