211652_close_icon
views-count2675 դիտում article-date 13:49 23-07-2016

Ջրհեղեղներ Չինաստանում. զոհերի թիվը հասել է 78-ի. կան անհետ կորածներ

Առնվազն 78 մարդ է զոհվել Չինաստանի մի քանի նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով, հաղորդում է BBC-ն: Իշխանությունների փոխանցմամբ՝ մոտ 16 մլն մարդ է ստիպված եղել լքել իրենց տները: Առավելապես տուժել են Հեբեյ և Հենան նահանգները: Միայն Հեբեյում զոհվել է ամենաքիչը 36 մարդ: Նահանգը գտնվում է երկրի հյուսիս-արևելյան մասում: Իսկ Հենան նահանգում, որը Չինաստանի կենտրոնում է, զոհվել է առնվազն 15 մարդ: Անհետ կորած է համարվում 8 հոգի: Ոստիկանության պնդմամբ՝ հնարավոր կլիներ խուսափել մարդկային զոհերից, եթե Հուբեյ նահանգի Տյանմեն քաղաքում հետի ամբարտակը չփլուզվեր, սակայն տեղի բնակիչները հակադարձում են, որ իշխանությունները չեն նախազգուշացրել հասնող տարերային աղետի մասին: Վնասը հաշվվում է մոտ 3 մլրդ դոլար (20 մլրդ յուան):

Նմանատիպ նյութեր