27566 դիտում
15:40 24-07-2016
Ավտովթար Երևանում․ 55-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։40-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի դիմաց՝ Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Պարսամ Ադանյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 06 VV 550 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապահի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջյան վայրում։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Օպերատիվ ժամանել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության աշխատակիցները, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել Ford Transit մակինիշի 34 QZ 259 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել վարորդին և ուղևորին ճիշտ օգնություն ցուցաբերել, մինչև շտապօգնության ժամանումը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+