211652_close_icon
views-count2873 դիտում article-date 14:46 25-07-2016

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո պաշտոնանկություններ կլինեն նաև դեսպանների շրջանում

Տարբեր պետություններում Թուրքիայի դեսպանների մի զգալի մասին թուրքական իշխանությունները կհեռացնեն պաշտոնից, հաղորդում է Reutersժը: Հայտարարությունն արել է Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն՝ հավելելով, որ նրանցից որոշներն անարդար են զբաղեցնում այդ պաշտոնը: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է մոտ 13 հազար մարդ: Այդ երկրի նախագահՌեջեփ Էրդողանի հրամանով փակվել են ավելի քան 1000 մասնավոր դպրոցներ, որոնք, ըստ նրա, որևէ կերպ կապ ունեն ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի գործունեության հետ:

Նմանատիպ նյութեր