211652_close_icon
views-count2608 դիտում article-date 09:31 26-07-2016

Իշխանությունները միջնորդ գտնելու փնտրտուքի մեջ են. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Այս օրերին, երբ հանրապետությունը շունչը պահած սպասում է Խորենացու փողոցում դեպքերի հանգուցալուծմանը, ամենահրատապը միջնորդ գտնելն է։ Վիտալի Բալասանյանն արեց այն, ինչ կարող էր, իսկ երեկ տեղեկություն տարածվեց, թե հնարավոր է, որ նրան փոխարինի «Սիսիան» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Լուրը շուտով հերքվեց, ու քանի որ առաջին դեմքերից հնարավոր չէ ոչինչ հստակեցնել, այդպես էլ պարզ չեղավ, թե ով է բանակցությունները շարունակելու։ Մեր տեղեկություններով, իշխանություններն անվերջ փնտրտուքի մեջ են, թե ում խոսքը կարող է «լսելի» լինել զինված հարձակում իրականացնողների համար։ Նույն աղբյուրի պնդմամբ, «փնտրվում» են զինված խմբի ազատամարտիկների հետ կռված տղաներ, ովքեր կարող են «բան» հասկացնել նրանց և հանդարտեցնել իրավիճակը։ Հնարավոր թեկնածուներն առնվազն Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի հետ պետք է «կռվի» ճանապարհ անցած լինեն և հեղինակություն լինեն նրանց համար։ Նույն աղբյուրի պնդմամբ, իշխանությունը միայն միջնորդների վրա հույսը չի դնում, այլ ելքեր ևս որոնվում են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր