17635 դիտում
11:15 26-07-2016
Պարզվել է՝ տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար է, այլ ինքնասպանություն. 61-ամյա տղամարդը էլեկտրահարվելու միջոցով վերջ է տվել կյանքին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուլիսի 23-ին տեղեկություն էր հրապարակել Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 11:05-ի սահմաններում Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 61-ամյա Սերգեյ Ասրյանը մուտք է գործել Սիսիան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բարձրավոլտ «Էլցանցեր» ՓԲԸ «Տաթև» մասնաճյուղի Սիսիանի բրիգադի Աշոտավան օդային գծի թիվ 1 խարսխային հենասյան տարածք և ինքնասպանություն գործելու նպատակով բարձրացել է հենասյան վրա և բռնելով հոսանքի հաղորդալարից՝ էլեկտրահարվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/23/91171/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 23-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 12:20-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Աշոտավան գյուղ, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի:
Գյուղ էր ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչները:
Ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12820 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ