211652_close_icon
views-count2356 դիտում article-date 15:23 26-07-2016

«Երևաննախագիծ» ՓԲԸ-ն ստացել է միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ

Բնակելի, հասարակական, կոմունալ շինարարության օբյեկտների, ինժեներական հաղորդակցուղիների համակարգերի, ավտոմոբիլային ճանապարհների, թունելների, կամուրջների, գետնուղիների նախագծերի մշակման ու գեոդեզիական, ինժեներա-երկրաբանական աշխատանքների իրականացման նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգի համար Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն ստացել է ԻՍՕ 9001-2008 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ։ ԻՍՕ 9000 շարքի միջազգային ստանդարտները որակի միջազգային փաստաթղթերի հիմնարար համալիր է, որը ներառում է կիրառման բազմաթիվ բնագավառներ։ Դրանք սահմանում են որակի կառավարման համակարգի նկատմամբ այնպիսի պահանջներ, որոնք ապահովում են կոնկրետ արտադրանքի մրցունակությունը և որակը։ Ընդ որում՝ նշված ստանդարտներն արտացոլում են որակի բնագավառում համաշխարհային փորձը և դիտարկում են որակի ապահովման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ` մարքեթինգից մինչև արտադրանքի ուտիլիզացիա։ ԻՍՕ-ի նպատակը միջազգային ստանդարտացման և զարգացման միջոցով պետությունների միջև ապրանքների և ծառայությունների փոխանակման ապահովմանը, ինչպես նաև տնտեսական և գիտատեխնիկական բնագավառներում համագործակցության զարգացմանը նպաստելն է։ Նշենք նաև, որ արդյունավետ գործունեության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մեջ մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն Հասարակական պարգևների և կոչումների Միջազգային կազմկոմիտեի կողմից արժանացել է «Եվրասիական Պետությունների Միության առաջատար ձեռնարկություն» կոչմանը։ Իսկ անձնական ներդրման և պրոֆեսիոնալ գործունեության համար ընկերության տնօրեն, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Սիրեկան Օհանյանը պարգևատրվել է «Եվրասիական Պետությունների Միության պատվավոր քաղաքացի» շքանշանով: Ընկերության ևս երեք աշխատակից պարգևատրվել է «Եվրասիական Պետությունների Միության պատվավոր քաղաքացի» պարգևանշանով։

Նմանատիպ նյութեր