Չեխիա-Հայաստան հանդիպման վայրը փոխվել է
Ինչպես արդեն տեղեկացվել էր, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ:
Ինչպես հայտնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, նախկինում հայտարարված Պլզեն քաղաքի փոխարեն, հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում: Սկիզբը ժամը 21:15-ին: