15067 դիտում
09:02 28-07-2016
Ոմանք շարունակում են «թիթեռ նկարել», ոմանք էլ պատրաստ են «թիթեռ նկարող» դառնալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն տասնմեկ օր է՝ Հայաստանի բնակչությունն ապրում է գերլարվածության պայմաններում, և ողջ հանրության ուշադրությունը կենտրոնացած է «Սասնա ծռերի» կողմից գրավված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա։ Հանրության մի ստվար զանգված ամենավերջին լուտանքներով է հիշատակում Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական թիմին՝ վիրավորանքներով վանկարկելով՝ հեռացիր, և, ահա, ՀՀԿ-ականները որոշել են ավելի բորբոքել մարդկանց՝ առանց այդ էլ լարված նյարդերը։
Երեկ նժդեհական այդ կուսակցության պաշտոնական կայքէջից «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ Երևանի Դավթաշեն, Նուբարաշեն, Արաբկիր վարչական շրջաններում Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանը և նշված վարչական շրջանների ղեկավարները (բացառությամբ ՀՅԴ-ական Արաբկիրի), հավաքվել էին գեղեցիկ կահավորված սենյակներում և «թիթեռ էին նկարում»։ Այո, նրանք զբաղված էին կուսակցության հզորացման կարևորագույն աշխատանքով։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական անդամատոմսեր էր բաժանում մի քանի քաղաքացիների»։
Իհարկե, Տարոն Մարգարյանը բազմիցս է ապացուցել, որ իրեն չի սպառնում երկրում կամ մայրաքաղաքում ստեղծված իրավիճակները համարժեք ընկալելու «դժբախտությունը», բայց որ իշխող ՀՀԿ-ում այդպիսիք շատ են, մի փոքր անհավատալի էր թվում։ Փաստն այն է, որ Տարոն Մարգարյանը և մյուս ՀՀԿ-ականներն իրենց այդ քայլով երեկ ուղերձ հղեցին առ այն, որ Հայաստանում դեռ գտնվում են մարդիկ, այդ թվում երիտասարդներ, որոնք պատրաստ են Սերժ Սարգսյանի հետ կիսել նրա հասցեին հնչող լուտանքները։ Ինչպես ասում են՝ ճաշակի հարց է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
09:47 17-01-2023
Իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել». Փաշինյանը հաստատակամ է․ «Փաստ»
13487 դիտում
18:57 26-10-2014
Արտակարգ դեպք Գյումրիում. ռետրո նկարող աղջիկը անզգուշաբար ցած է ընկել 2-րդ հարկից
2742 դիտում
14:48 06-12-2015
Ոմանք «Այո» են ասում, ոմանք` «Ոչ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռած քվեաթերթիկը գցեց քվեատուփը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»