211652_close_icon
views-count2387 դիտում article-date 10:05 28-07-2016

Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու ծրագիրը իրականություն է դառնում. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Համաձայն իրանական լրատվամիջոցների, Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն անցած օրը հայտարարել է, որ Իրանը փորձնական համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու վերաբերյալ։ Իհարկե կողմերը չեն մանրամասնում, թե ի՞նչ փորձնական համաձայնագրի մասին է խոսքը, ի՞նչ ժամկետով և ի՞նչ ծավալի մատակարարում պետք է իրականացվի։ Հայտնի չէ ևաև, թե որպես տարանցիկ երկիր Հայաստանը ինչ է ստանալու արտահանումների դիմաց։ Հաշվի առնելով Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազի տարանցման գինը, պետք է ենթադրել, որ խոսք կարող է լինել նույն համամասնության մասին։ Այն է՝ տեղափոխման 10 տոկոսը։ Իրան-Հայաստան գազատարն այս պահին լիարժեք բավարարում է իրանական գազը Վրաստան հասցնելու համար։ Գազատարի թողունակությունը հասնում է տարեկան 2,2-2,3 մլրդ խոր. մետրի։ Մինչդեռ այժմ այն օգտագործվում է հզորության ընդամենը 15-20 տոկոսի չափով։ Գազ-էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում Հայաստանը Իրանից ստանում է տարեկան ընդամենը 360-370 մլն խոր. մետր գազ։ Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին Վրաստան իրանական գազ հասցնելու համաձայնագրի շրջանակներում կարող են լիարժեք օգտագործվել Իրան-Հայաստան գազատարի հնարավորությունները։ Ընդ որում դա միանգամայն հնարավոր է նաև հետագայում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր