2447 դիտում
10:31 29-07-2016
Երկրի տնտեսական ռեսուրսները կենտրոնացել են խոշոր բիզնեսի ձեռքում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ երեկ հրապարակած 1000 ամենախոշոր հարկատուների և նրանց կողմից վճարված հարկերի ծավալների մասին տեղեկանքը մի քանի տխուր եզրակացությունների տեղիք է տալիս։
Այս տարվա առաջին կիսամյակում, որին վերաբերվում են հրապարակված տեղեկանքի տվյալները, առաջին 1000 հարկատուները միասին վճարել են 346.7 միլիարդ դրամի հարկ։ Դա պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտների մոտ 70 տոկոսն է։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն այս առաջին 1000 հարկատուները վճարել էին 325 միլիարդ դրամի հարկ, որն էլ ամբողջի 66.8 տոկոսն էր կազմում։ Ինչի մասին սա կարող է վկայել։
Առաջին հայացքից սա լավ միտում է՝ խոշոր հարկատուները ավելի շատ են մասնակցում բյուջեի համալրմանը, քան ավելի փոքրերը։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Իրականությունը, մեղմ ասած, այլ է։ Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ հարկային օրենսդրության մեջ էական ոչինչ չի փոխվել, փոքր ու միջին բիզնեսին նոր արտոնություններ չեն տվել։ Ու նաև անցած մեկ տարվա ընթացքում այսպես կոչված «հարկային վարչարարությունը» փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ չի մեղմացել, եթե չասենք՝ ավելի է խստացել։ Եվ այս երկու հանգամանքների համադրությամբ ստացվում է հետևյալ պատկերը՝ համեմատաբար փոքր բիզնեսը ավելի քիչ է հարկ վճարել, քան ավելի խոշորները։
Եվ սա կարող է վկայել այն մասին, որ երկրի տնտեսական ռեսուրսները էլ ավելի են կենտրոնացել խոշոր բիզնեսի ձեռքում։ Համեմատաբար փոքր բիզնեսը կորցնում է իր դիրքերը, դրանք կամաց-կամաց զիջելով ավելի խոշորներին։
Թե անցած մեկ տարվա ընթացքում քանի փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել, այդպես էլ մնում է անհայտ։ Այս հարցին սովորաբար մեր պաշտոնյաները պատասխանում են, թե ձեռնարկությունները և փակվում են, և բացվում, ու ընդհանուր թիվը մեծ փոփոխություններ չի կրում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն ձեռնարկությունների թիվը իրոք մեծ փոփոխություն չի կրում, սակայն անհայտ է, թե նրանցից քանիսն են իրականում գործում և քանիսն են, որ պարզապես միայն կնիք ունեն, բայց որևէ գործունեությամբ չեն զբաղվում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
12334 դիտում
16:54 03-02-2017
Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14791 դիտում
09:43 06-06-2018
Գյուղացին բողոքում է, կեռասի բերքը հնարավոր չեղավ իրացնել, «Սպայկան» կենտրոնացել է Աբխազիայում․ «Ժամանակ»
2287 դիտում
10:39 07-11-2019
Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ»
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»