2130 դիտում
15:04 29-07-2016
Շվայնշտայգերը հեռացավ Գերմանիայի հավաքականից
Գերմանիայի հավաքականի ավագ Բաստիան Շվայնշտայգերը հայտարարեց ազգային թիմում իր կարիերան ավարտելու մասին:
31-ամյա գերմանացին այդ մասին հաղորդել է իր թվիթերի էջում:
Շվայնշտայգերը 2004 թվականից ի վեր Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 120 հանդիպում (4-րդ ցուցանիշը հավաքականի պատմության մեջ) և դարձել 24 գոլի հեղինակ:
Կիսապաշտպանը Գերմանիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի չորս և աշխարհի երեք առաջնությունների, նվաճել ԱԱ-2014-ի ոսկե, ԱԱ-2006-ի և 2010-ի բրոնզե, և Եվրո-2008-ի արծաթե մեդալները:
Նմանատիպ նյութեր
1689 դիտում
22:40 07-08-2014
Շատ ափսոս, որ Լահմը հեռացավ Գերմանիայի հավաքականից. Շվայնշտայգեր
6170 դիտում
13:03 23-07-2018
Ուլի Հյոնես. Ուրախ եմ, որ Օզիլը վերջապես հեռացավ Գերմանիայի հավաքականից
3979 դիտում
15:56 21-03-2017
Շվայնշտայգերը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»
Այս բաժնից
2329 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2992 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2503 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում