211652_close_icon

Քայլեր կձեռնարկվեն՝ Էրեբունի վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ

views-count2033 դիտում article-date 15:52 01-08-2016
Աշխատանքային խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին երկու շաբաթների ընթացքում ստեղծված անհարմարությունների համար հայցելով Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ներողամտությունը, աշխատակազմի համապատասխան վարչություններին հանձնարարել է քայլեր ձեռնարկել վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ: Ըստ այդմ, հանձնարարվել է պատկան մարմինների կողմից իրականացվող օպերատիվ աշխատանքների ավարտից անմիջապես հետո քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի գործարկման վերականգնման, կոմունալ ծառայությունների աշխատանքների լիարժեք կազմակերպման, ինչպես նաև տվյալ տարածքում ընդհատված ծրագրերի վերսկսման ուղղությամբ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր