211652_close_icon
views-count125240 դիտում article-date 20:43 01-08-2016

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ ճակատ ճակատի բախվել են Prado-ն ու ՎԱԶ 21 099-ը․ կա 3 զոհ և 3 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ին ողբերգական ավոտվթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 25 կմ հատվածում Մարգահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 10 DD 017 համարանիշի և ՎԱԶ 21 099 մակնիշի 34 MS 925 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, իսկ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատար էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Փրկարարների հետ օգնում են նաև քաղաքացիները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գուգարքի քննչական բաժնում Թ․Շուշանյանի կարգադրությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 242 հոդվածի 3-րդ մասի ( ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Prado-ն հաշվառված է Լոռու մարզի Լեռնավան գյուղի բնակիչ, 71-ամյա Սենիկ Ավագյանի անվամբ, իսկ ՎԱԶ 21 099-ը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Մատինյանի անվամբ։ Պարզվում է նաև, թե արդյոք նշված անձինք եղել են ավտոմեքենայում, թե ոչ։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր