211652_close_icon
views-count8658 դիտում article-date 10:08 03-08-2016

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի բիլիարդ-ակումբները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի (թաղապետարանի) դիմաց մոտ 10 օրից կբացվի «Էյֆե» բիլիարդ-ակումբը, որը, մամուլի հրապարակումների համաձայն՝ պատկանում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատարովին։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով մեր հարցին, թե արդյոք նշված բիլիարդ-ակումբը պատկանո՞ւմ է Յուրի Խաչատարովին կամ իր ընտանիքին՝ ասաց. «Որևէ զինվորականի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության չեմ տիրապետում»։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի անվան հետ կապվող մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող «էյֆե» բիլիարդ-ակումբը փաստաթղթերով պատկանում է «էյֆե» ՍՊԸ-ին, որի միակ հիմնադիրը Պետրոս Ջուլֆայանը, այն հիմնադրել է 2007 թ, երբ ընդամենը 22 տարեկան էր։ Ջուլֆայանն էլ համարվում է ակումբի տնօրենը։ Նշենք, որ մինչ օրս անձամբ Յուրի Խաչատուրովը չի հերքել, որ բիլիարդ ակումբն իրեն է պատկանում։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էլ գրվեց, թե նա ակումբում բիլիարդ խաղալիս է եղել, երբ Ադրբեջանը զորքերի լայնածավալ տեղաշարժ է իրականացրել։ Նկատենք, որ այդ ակումբի դեռևս միակ սրահը գործում է Արաբկիր վարչական շրջանում, գլխավոր շտաբի նախկին շենքից ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա։ Ավտոմեքենայով կարելի է ակումբ հասնել ընդամենը 3 րոպեում։ Բիլիարդ ակումբի նոր սրահը ՀՀ ՊՆ վարչական համալիրից (որտեղ էլ այժմ գտնվում է Խաչատարովի աշխատասենյակը) հեռու է 1 կմ 400 մետր, այս տարածությունը կարելի է հաղթահարել ընդամենը 4 րոպեում։ Կարելի է կարծել, որ Յուրի Խաչատարովը, չցանկանալով Նոր Նորքի 2-րդ զանգվածից հասնել Ազատության պողոտա (6.6 կմ), բիլիարդ ակումբը մոտեցրել է իր աշխատանքի վայրին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր