211652_close_icon
views-count4716 դիտում article-date 11:37 03-08-2016

2 ամսով կալանավորվել է նաև «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանքի որոշում է կայացրել Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած քաղաքացու` Արթուր Սարգսյանի նկատմամբ: Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): Պատանդ պահելու մեղադրանքը Արթուր Սարգսյանին առաջադրելը, մեղմ ասած, իրավական նոնսենս է, քանի որ Արթուր Սարգսյանը ՊՊԾ գունդ սնունդ էր տարել հուլիսի 26-ին: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամներին, հիմնականում, մեղադրանք է առաջադրվում ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Նմանատիպ նյութեր