211652_close_icon
views-count1714 դիտում article-date 21:29 03-08-2016

Նախկինում մարդիկ կարծում էին, թե այրվող ծծմբից առաջացած կապույտ բոցն ու սուր հոտը վանում են չարքերին

Ծծմբի ծագման պետություն, ինչպես նաև ծծմբի միացությունները հայտնի էին դեռևս հնագույն ժամանակներից։ Ծծումբը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից։ Այն հիշատակվում Է Աստվածաշնչում, Հոմերոսի պոեմներում։ Ռազմական նպատակների համար ծծմբից պատրաստել են հրկիզող խառնուրդներ, օրինակ՝ «հունական կրակը»: Մոտավորապես 13-րդ դարում Չինաստանում ծծումբը կիրառվել Է հրատեխնիկական նպատակներով։ Նախկինում մարդիկ կարծում էին, թե այրվող ծծմբից առաջացած կապույտ բոցն ու սուր հոտը վանում են չարքերին։ Ծծումբը և նրա միացություններն օգտագործել են մաշկային հիվանդություններ (օրինակ՝ քոսը) բուժելու, ինչպես նաև այգեգործական նպատակներով։ Արաբ ալքիմիկոսները կարծում էին, թե բոլոր մետաղները կազմված են ծծմբի և սնդիկի խառնուրդից։ Ծծումբը, որպես քիմիական տարր, առաջինը բացահայտել Է ֆրանսիացի քիմիկոս Ա. Լավուազիեն 18-րդ դարի վերջին։

Նմանատիպ նյութեր