211652_close_icon
views-count3533 դիտում article-date 15:50 04-08-2016

Նիկիտա Սիմոնյան. Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գլխավոր նպատակը մեզ աշխարհի առաջնությունից զրկելն է

Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ռուսաստանում ֆուտբոլիստների կողմից դոպինգ օգտագործելու շուրջ հետաքննություն անցկացնելու տեղեկությունը: «Սա հերթական փորձն է Ռուսաստանից խլել աշխարհի առաջնությունը: Հակաքարոզչությունը իրականացվել և իրականացվում է, դա Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գլխավոր ծրագիրն է. զրկել մեզ 2018թ. աշխարհի առաջնությունից: ՖԻՖԱ-ն առայժմ որոշակի դիրքորոշում ունի, որ ԱԱ-2018-ը Ռուսաստանում է անցկացվելո: Բայց հետագայում նրա վրա ճնշում է գործադրվելու, կարևորը, որ ՖԻՖԱ-ն տեղի չտա», ասել է Սիմոնյանը: Նշենք, որ 10 ռուսաստանցի ֆուտբոլիստներ, այդ թվում` Ռուսաստանի հավաքականի խաղացող Ռուսլան Կամբոլովը, ՖԻՖԱ-ի կողմից կասկածվում են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ: Կամբոլովի փորձանմուշը վերցվել էր Ռուսաստան-Ղազախստան ընկերական հանդիպումից հետո:

Նմանատիպ նյութեր