2782 դիտում
20:11 04-08-2016
Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այցով եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կատարել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այցի շրջանակներում Պաշտպանն առանձին հանդիպումներ է ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Անդրիաս Ղուկասյանի եւ Արայիկ Խանդոյանի հետ:
Պաշտպանի այցի նպատակն է ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Առանձնազրույցների արդյունքներով համապատասխան գրություններ են ուղարկվելու նախաքննության մարմիններին: Ա. Մարտիրոսյանը, Դ.Սանասարյանը, Ա.Ղուկասյանը կամ Ա.Խանդոյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի, պահման պայմանների կամ բուժօգնության կազմակերպման առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել։
Քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման մյուս վայրեր չհայտարարված մոնիտորինգային այցելությունները այսուհետ եւս կրելու են շարունակական բնույթ:
[color=#CC0000]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/color]
Նմանատիպ նյութեր
1283 դիտում
13:34 12-07-2016
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այցով եղել է «Շուշի» ՔԿՀ-ում
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»