211652_close_icon
views-count19754 դիտում article-date 21:55 05-08-2016

ՌԴ Եկատերինբուրգի բնակիչը օդում բռնել է 8-րդ հարկից ընկնող երեխային

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել: Քաղաքի բնակիչներից մեկը երեկոյան շան հետ զբոսանքի ժամանակ նկատել է պատշգամբից կախված երեխային և վայրկյաների ընթացքում կողմնորոշվելով՝ կարողացել է բռնել շենքի 8-րդ հարկից ընկնող 4 տարեկան աղջնակին: Երեխան ընկել է տղամարդու աջ ձեռքին, ում բոլոր մատները կոտրվածք են ստացել, իսկ փոքրիկը հոսպիտալացվել է գանգուղեղային վնասվածքով և ուսոսկրի փակ կոտրվածքով: Ոստիկանությունը պարզել է որ տանը միայնակ մնացած երեխան որոշել է պատուհանից դուրս գալով՝ գնալ իր մոր հետևից, քանի որ բնակարանի դուռը կողպված է եղել: Եկատերինբուրգ քաղաքի ներքին գործերի վարչության ղեկավարությունը մտադիր է խիզախության համար պարգևատրել միջադեպի ժամանակ ձեռքի կոտրվածք ստացած 50-ամյա էլեկտրամեխանիկին:

Նմանատիպ նյութեր