57065 դիտում
20:55 06-08-2016
Կրակոց՝ Դիլիջանում. 45-ամյա տեգրը կրակել է եղբոր կնոջ որովայնին
Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին Դիլիջանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել,որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջանի Շամախյան փողոցի 74 տուն, որտեղից որովայնի աջ մասում ստացած հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել նույն տան բնակչուհի, 37-ամյա Գայանե Կոխլիկյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշալույս Գևորգյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Մի խումբ էլ Տավուշի մարզի ոստիկանապետի տեղակալ Կամո Ցուցուլյանի, Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի և Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ մեկնել են Շամախյան փողոցի թիվ 74 տուն, որտեղ հայտնաբերել են արյան հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Գ. Կոխլիկյանին իր մոտ եղած որսորդական հրացանով սպանելու դիտավորությամբ հրազենային վնասվածք է հասցրել նույն հասցեի բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանը, ով հետո իրեն պատկանող Volkswagen Vento մակնիշի 34 PM 998 համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Էդիկ Կոստանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի հատկանիշով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Վ. Եսայանին հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև հրազենը, որով որ տեղի է ունեցել կրակոցը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Եսայանը վիրավորի տեգրն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
41543 դիտում
20:30 22-08-2016
Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարող տեգրը ինքնասպան է եղել
29055 դիտում
17:33 19-09-2017
Արարատի մարզում 38-ամյա տղամարդը ինքնաշեն կրակող առարկայից կրակել է իր որովայնին. նրան լոգարանում հայտնաբերել է մայրը