211652_close_icon
views-count3158 դիտում article-date 16:08 07-08-2016

Ռիո-2016. Օր 2-րդ. այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի երկու մարզիկ

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երկրորդ օրը կմեկնարկեն Հայաստանի երկու ներկայացուցիչ: Օլիմպիական ավանի կենտրոնում տեղակայված Rio Olympic Arena-ում պայքարի մեջ կմտնի Հայաստանի պատմության մեջ առաջին կին օլիմպիականը` Հուրի Գեբեշյանը: Ամերիկաբնակ մարմնամարզիկն ընդգրկված է երկրորդ ենթախմբում, որը մեկնարկում է տեղական ժամանակով` ժամը` 11:30-ին: Երեկոյան` Ռիոյի ժամանակով`ժամը` 18:00-ին, մրցասպարեզը կտրամադրվի բռնցքամարտիկներին: Տղամարդկանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Մարգարյանն առաջին մենամարտում կփորձի գերազանցել Հիլ Վինսթոնին (Ֆիջի): Երևանի և Բրազիլիայի ժամային տարբերությունը +7 ժամ է:

Նմանատիպ նյութեր