211652_close_icon
views-count8484 դիտում article-date 18:58 09-08-2016

Հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է. հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ. NEWS.am

«Սասնա ծռերի» հետ բանակցությունների, Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման պայմանավորվածության շուրջ խոսակցությունների, ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորվածների հետ հանդիպման մասին [url=http://news.am/arm/news/341169.html]NEWS.am[/url]–ը զրուցել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ։ [b]Պարոն Բալասանյան, ինչպե՞ս որոշվեց, որ հենց Դուք պիտի ստանձնեք միջնորդի դերը իշխանությունների եւ «Սասնա ծռերի» միջեւ:[/b] Երբ մենք լուրը ստացանք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ղարաբաղում: Մենք երեկոյան հանդիպումներ ունեցանք: Նախագահի այցի շրջանակը հետեւյալն էր՝ հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի, շարժման ակտիվիստների հետ, նախկին հրամանատարների հետ: Մեկ խնդիր կար դրված. նախագահը հարց էր բարձրացրել, թե ինչպես ենք տեսնում ղարաբաղյան հարցի լուծման ուղիները, մենք տեսակետներ էինք հայտնում: Որեւէ որոշում ընդհանրապես չի կայացվել: Հավաստիացնում եմ բոլորին, կարող եմ ասել որպես մարդ, որը ունի անցած ճանապարհ, մենք Սերժ Սարգսյանի հետ պատերազմի օրերին լուրջ պաշտոններ ենք զբաղեցրել, որեւէ խոսակցություն չի եղել տարածքների հանձնման վերաբերյալ: Առավոտյան Սերժ Սարգսյանը պետք է մեկներ։ Երբ լուրը ստացանք, ես անձամբ Բակո Սահակյանի միջոցով տեղյակ պահեցի, որ ցանկություն ունեմ ներկայանալ Երեւան եւ «Սասնա ծռերի» հետ բանակցել: Սերժ Սարգսյանը հրաժարվեց, ասաց՝ թող, մենք լուծումը կտանք: Եվս երկու օր սպասեցի, զանգեցի անձամբ Սերժ Սարգսյանին, ասացի՝ պատրաստ եմ եւ չեմ կարող ձեռնպահ մնալ, քանի որ ինչպես Լեռնային Ղարաբաղը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքն է, ես էլ հայ ժողովրդի մի մասնիկն եմ, իրավունք չունեմ ընդհանրապես ձեռնպահ մնալ: Մանրամասներն՝ [url=http://news.am/arm/news/341169.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր