211652_close_icon
views-count2145 դիտում article-date 13:40 10-08-2016

Մոսկվան ու Անկարան աշխատում են Սիրիայի հակամարտության կարգավորման մեխանիզմի վրա. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուի հայտարարությամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվորեն աշխատում են Սիրիայում հակամարտության կարգավորման նպատակով մշակված մեխանիզմի վրա։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Հիշեցնենք, որ նախօրեին Սանկտ Պետերբուրգում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պուտինը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամի լուծումը երկու երկրների ընդհանուր նպատակն է։ Միևնույն ժամանակ ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը վտանգում է Սիրիայում Արևմուտքի ներկայիս քաղաքականությունը։

Նմանատիպ նյութեր