211652_close_icon
views-count2229 դիտում article-date 19:37 11-08-2016

Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստեղծված լարվածությունը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև աճող լարվածությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին: Աղբյուրի պնդմամբ՝ նիստը տեղի կունենա Ուկրաինայի խնդրանքով: [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/10/92607/]Հիշեցնենք[/url], որ Պուտինը մեղադրել է Ուկրաինային՝ «ահաբեկչական պրակտիկայի» անցնելու մեջ: Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 7-ին Ղրիմի Արմյանսկ քաղաքում ձերբակալել են ուկրաինացիների, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել: Ահաբեկչական գործողություններ կատարելու կասկածանքով այս օրերին Ղրիմում տասնյակ մարդիկ են ձերբակալվել: [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/11/92642/]Հիշեցնենք [/url] նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ղրիմի հարցով օպերատիվ նիստ էր անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։

Նմանատիպ նյութեր