211652_close_icon
views-count2094 դիտում article-date 12:58 12-08-2016

Նախնական տվյալներով՝ Թաիլանդում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Հիշեցնենք, որ Թաիլանդի հարավում գտնվող մի քանի հայտնի զզոսաշրջային վայրերում պայթյուններ են տեղի ունեցել, որոնք առնվազն 4 մարդու կյանք են խլել։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, վիրավորների թիվն անցնում է մի քանի տասնյակը։ Երկու պայթյուն որոտացել է երեկ երեկոյան մայրաքաղաք Բանգկոկից ոչ հեռու գտնվող Խաուխին քաղաքում, ինչի հետևանքով 1 զբոսաշրջիկ և 1 տեղաբնիկ են մահացել։ Կան նաև վիրավորներ, որոնց մեծ մասն օտարերկրացիներ են։ 2-ական պայթյուններ հնչել են Սուրատ Տանիում, Պխույետում, Տրանգում։ Առայժմ ահաբեկչությունների պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։

Նմանատիպ նյութեր