211652_close_icon
views-count2581 դիտում article-date 16:55 12-08-2016

Վաշինգտոնը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ. WSJ

Վաշինգտոնում գտնում են, որ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա հարձակման հետևում կանգնած է եղել Ռուսաստանը և քննարկում են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը, գրում է The Wall Street Journal պարբերականը։ Հիշեցնենք, որ դեմոկրատների ցանցերը կոտրելուց հետո սկանդալային բացահատումներով հայտնի WikiLeaks-ի կայքում հայտնվեց 19 հազար նամակ, որոնցից, մասնավորապես, հետևում է, որ փրայմերիզի ժամանակ կուսակցության գրասենյակը փաստացիորեն աշխատել է հօգուտ Հիլարի Քլինթոնի։ Պատժամիջոցների համար Սպիտակ Տանն անհրաժեշտ կլինի հանրային մեղադրանքներ առաջ քաշել Մոսկվայի կամ նրա հովանավորությունը ստացող հաքերների դեմ։

Նմանատիպ նյութեր