211652_close_icon
views-count11371 դիտում article-date 21:42 12-08-2016

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, 6 անչափահաս երեխաների հայր Մհեր Մազմանյանի ընտանիքի համար կազմակերպվել է դրամահավաք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի ընտանիքին, որտեղ մեծանում է 6 անչափահաս երեխա՝ Երևանի Հյուսիսային պողոտայում դրամահավաք անցկացվեց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Աջակցություն Պավլիկ և Արամ Մանուկյանների ընտանիքին» անունը կրող նախաձեռնության հեղինակը Նելլի Մինասյանն է, ով ի սկզբանե նկատի առնելով Պավել եւ Արամ Մանուկյանների ընտանիքի ծանր կացությունը՝ որոշել էր դրամահավաքը իրականացնել հենց նրանց ընտանիքին օգնելու նպատակով: Սակայն խորհրդակցելով Պավելի կնոջ ու աղջկա հետ, որոշում է կայացվել, որ պարբերաբար իրականացվող դրամահավաքների միջոցով հավաքվելիք գումարը պետք է հավասարապես բաշխել «Սասնա ծռեր»-ի անդամների ընտանիքների միջեւ: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի հետ զրույցում նախաձեռնության կազմակերպիչ Նելլի Մինասյանը հայտնեց, որ Մհեր Մազմանյանը ընտանիքի միակ աշխատողն էր, ում հիմա անգամ թոշակը չեն վճարում: Ընտանիքը վարձով է բնակվում, իսկ այժմ կարող է հայտնվել դրսում: Իր ընտանիքին օգնելը առաջնահերթ է, եւ այդ նպատակով որոշել են դրամահավաք կազմակերպել: Նա նշեց, որ տան միակ աշխատողը 15 տարեկան տղան է և նա աշխատում է ավտոլվացման կետում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր