2895 դիտում
15:36 14-08-2016
Հարյուրավոր ուխտավորներ ոտքով հաղթահարել են Նորքի բարձունքն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել Սուրբ Պատարագին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Ավանդույթի համաձայն` տոնը մեծ շուքով նշվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Այս օրը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։ Օրվա խորհրդով հարյուրավոր ուխտավորներ ոտքով հաղթահարել են Նորքի բարձունքն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել Սուրբ Պատարագին և խաղողօրհնեքի արարողությանը, որի ժամանակ օրհնվել է նաև տարվա ամբողջ բերքը։
Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի աշխատակազմի կողմից ՃՈ հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար։
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Աստվածածնի վերափոխման տոնին նվիրված տոնական միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Ազգագրական երգ ու պարով համեմված համերգային ծրագրերն ուղեկցվել են թեմատիկ ցուցահանդեսներով, խաղ-մրցույթներով: Միջոցառումների բոլոր մասնակիցների համար կազմակերպվել է օրհնված խաղողի հյուրասիրություն: Երևանի բնակիչների հետ տոնի անմիջական մասնակից են դարձել նաև մայրաքաղաքի հյուրերը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
10980 դիտում
15:36 04-09-2017
Երևանի Նոր Նորք, Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի
2233 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»