211652_close_icon
views-count6429 դիտում article-date 23:40 15-08-2016

Գյումրիում անցկացվեց Բլոտի միջազգային առաջնությունը

[url=http://www.vivarobet.am/#/]«Վիվառո» [/url]ընկերությունը Բլոտի սիրահարների համար կազմակերպել էր մրցաշարեր՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել մարզերի ներկայացուցիչներին: Թիմային կարգով օնլայն անցկացվող մրցաշարերի հաղթողները իրավունք էին ստացել մասնակցել Բլոտի միջմարզային առաջնության եզրափակիչ փուլին: Նշենք, որ Վիվառոն Միջմարզային մրցաշարերի համար սահմանած 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդից 3 միլիոն դրամը հատկացրել էր Բլոտին, որը բաշխվեց բոլոր մասնակիցների միջև՝ ըստ գրաված տեղի: Նշենք, որ թե՛ նախընտրական, թե՛ եզրափակիչ մրցաշարերն անցկացվել են առանց որևէ մուտքավճարների: Քանի որ միջմարզային առաջնության ընտրական փուլին ամենաշատը գյումրեցիներն են մասնակցել, ուստի Վիվառո ընկերությունը որպես Բլոտի եզրափակիչ փուլն անցկացնելու վայր է ընտրել հենց Գյումրի քաղաքը: Եվ այսպես, օգոստոսի 13-ին Գյումրու «Օազիս» ռեստորանային համալիր էին ժամանել միջմարզային առաջնության օնլայն մրցաշարի հաղթողները, որպեսզի արդեն դեմ առ դեմ խաղալով որոշեին ուժեղագույններին: Բացի թիմային մրցաշարից, որին մասնակցում էին տարբեր մարզերից 6 թիմ, անցկացվեց նաև անհատական մրցաշար 32 մասնակիցների միջև: Հետաքրքիր և լարված հանդիպումների արդյունքում պարզվեց, թե Հայաստանի որ մարզն է ուժեղագույնը: Եվ այսպես թիմային մրցաշարի հաղթող դարձավ Գեղարքունիքի թիմը (450,000 դրամ), երկրորդ տեղը (300,000 դրամ) գրավեց Կոտայքի թիմը, իսկ Արմավիրի և Սյունիքի մարզերը զբաղեցրեցին համապատասխանաբար 3-րդ (240,000 դրամ) և 4- րդ (120,000 դրամ) տեղերը: Լարված ու թեժ մրցակցություն էր նաև անհատական մրցաշարում: Այստեղ իրեն հավասարը չունեցավ Հայկազ Ումիտյանը (500,000 դրամ): Կառլեն Ավագյանը գրավեց 2-րդ (200,000 դրամ), Արթուր Ռաֆայելյանը՝ 3-րդ (140,000 դրամ), իսկ Հովհաննես Վարժապետյանը (80,000 դրամ)՝ 4-րդ տեղը: Բացի դրամական մրցանակներից, թե՛ թիմային և թե՛ անհատական առաջնության հաղթողները պարգևատրվեցին նաև հատուկ գավաթներով և պատվոգրերով: Մրցանակներ ստացան նաև բոնուսային մրցաշարի հաղթողներ՝ Արմեն Միրզոյանը, Արսեն Եդիգարյանը և Արտյոմ Մովսիսյանը: «Օազիս» համալիրում ընթացող միջոցառումն ուղեկցվում էր հյուրասիրությամբ և հաճելի երաժշտությամբ: Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, ովքեր ապացուցեցին, որ Բլոտ խաղում են ոչ միայն հաճույքի համար:

Նմանատիպ նյութեր