211652_close_icon
views-count4878 դիտում article-date 12:46 16-08-2016

Իրանի ռազմաբազաներից օդ բարձրացած ռուսական ռմբակոծիչները ոչնչացրել են Սիրիայում ԻՊ-ի մի շարք օբյեկտներ

Ռուսաստանի ՊՆ-ն հաստատել է լուրերը, որ Իրանում տեղակայված ռազմաբազաներից օդ բարձրացած ռուսական Ty-22M3 և Cy-34 ռմբակոծիչները հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» դիրքերին, հաղորդում է ria.ru-ն։ «Ռմբակոծիչներն օդ են բարձրացել Համադանի օդակայանից՝ ամբողջապես լիցքավորված և հարվածել Հալեպ, Դեյր-ազ-Զոր և Իդլիբ հգանագներում տեղակայված ԻՊ-ի, ինչպես նաև «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի դիրքերին»,-ասված է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ոչնչացվել է սպառազինությամբ, մարտական պահուստով և վառելիքով լի 5 խոշոր կետ, ինչպես նաև Սերաքաբ, Էլ-Բաբ, Հալեպ և Դեյր-ազ-Զոր բնակավայրերում տեղակայված ահաբեկիչների պատրասռման ճամբարներ։ Հարվածներից հետո ռմբակոծիչները վերադարձել են Իրան։

Նմանատիպ նյութեր