6733 դիտում
15:09 17-08-2016
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյան. Միհրան Հարությունյանի հետ տեղի ունեցածի առթիվ պետք է միջազգային հետաքննություն պահանջել
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ Ռիո-2016-ի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում դրսևորած անարդարությանը, երբ մրցավարական կողմնակալության պատճառով հայ մարզիկը [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/17/93076/]զրկվեց[/url] օլիմպիական չեմպիոնի տիտղոսից.
«Միհրանի նկատմամբ երեկ իրագործված դատաստանը, պարզվում է, երկար պատմության շղթայի մեկ օղակն է միայն. տղայի բոլոր առումներով վաստակած չեմպիոնությունն արդեն որերորդ անգամ գողանում են իրենից:
Պատճառը՝ սեփական ԵՍ-ի, արժանապատվության բարձր զգացումն է, անհնազանդությունն իրենց միջազգային սպորտի «արքա» հռչակած սափրագլուխներին, նաև՝ որոշումը Հայաստան տեղափոխվելու և մեր եռագույնի տակ իր սպորտային կյանքը շարունակելու:
Մեր սպորտի պատասխանատուները ուղղակի պարտավոր են այս դեպքի կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացնել, միջազգային հետաքննություն պահանջել և սպորտային դատավարության ամենաբարձր ատյաններում վերականգնել արդարությունը: Ազգովի պիտի բարձրացնենք նման տղաներին պատվանդան», գրել է Արմեն Դարբինյանը:
Նմանատիպ նյութեր
3215 դիտում
17:45 26-11-2022
ՄԻՊ-ը հավաստիացնում է՝ Լոռու մարզում տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից
3989 դիտում
10:39 01-12-2016
Նախկին ենթականերիս մեկնաբանելը կոռեկտ չեմ համարում. Միհրան Պողոսյանը` Արմեն Հարությունյանի մասին. «Ժողովուրդ»
1893 դիտում
19:50 05-10-2019
Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ. ՄԻՊ
Այս բաժնից
2827 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2353 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2647 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ